19 նոյեմբերի 2010 - 12:18 AMT
HSBC բանկ Հայաստանը 24.5 մլրդ դրամով ավելացրել է կորպորատիվ վարկավորման ծավալը

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին HSBC բանկ Հայաստանը 24.5 մլրդ դրամով ավելացրել է կորպորատիվ վարկավորման ծավալը: Այդ մասին հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Այսպիսով, բանկն ապահովել է կորպորատիվ հաճախորդների վարակավորման ծավալի 66 տոկոս աճ` հասցնելով այն 61.6 մլրդ դրամի 2010-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ: Կորպորատիվ վարկավորման պորտֆելի նման աճը բանկի լավագույն արդյունք է իր ողջ պատմության ընթացքում և կազմում է երկրի բանկային համակարգի կորպորատիվ վարկավորման ընդհանուր աճի 24 տոկոսը:

«HSBC բանկ Հայաստանի» գլխավոր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը նման աճն անվանել է մեծ ձեռքբերում և նշել, որ այն հնարավոր է դարձել երկրում աճող տնտեսական ակտիվության, ինչպես նաև կորպորատիվ վարկավորման նկատմամբ բանկի աճող տրամադրվածության շնորհիվ: «Մենք մտադիր ենք պահել մեր դիրքերը նաև հաջորդ տարում»,- ասել է նա: