19 նոյեմբերի 2010 - 12:54 AMT
2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտահանումը Հայաստանից ավելացել է 41,3 տոկոսով

Ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, արտաքին ապրանքաշրջանառությունը Հայաստանում կազմել է 3795,4 մլն դոլար, 21,1 տոկոսվ ավելանալով 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ապրանքաշրջանառությունը կրճատվել է 3,1 տոկոսով:

Միևնույն ժամանակ, հաշվետու շրջանում արտահանումը կազմել է 793,9 մլն դոլար, ավելանալով 41,3 տոկոսով 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, իսկ ներկրումը կազմել է 3001,5 մլն դոլար՝ ավելանալով 16,7 տոկոսով:

Արտաքին ապրանքաշրջանառության բացասական սալդոն 2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 2207,6 մլն դոլար: