19 նոյեմբերի 2010 - 18:21 AMT
Նոյեմբերի 19-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 361.05 դրամ

Նոյեմբերի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,35 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 362.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 362.25 դրամ:

Ընդ որում, նոյեմբերի 19-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 361.05 դրամ` նոյեմբերի 18-ի համեմատ ավելանալով 0.46 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 494.57 դրամ է` ավելանալով 2.72 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.07 կետով` կազմելով 11.66 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: