19 նոյեմբերի 2010 - 18:45 AMT
Լեհաստանի կառավարությունը ֆինանսավորել է ջրագծի կառուցումը Սյունիքի մարզի գյուղերից մեկում

Հայաստանում Լեհաստանի դեպսնա Զդիսլավ Ռաչինսկին նոյեմբերի 17-18-ին գտնվում էր Սյունիքի մարզում, որտեղ հանդիպել է մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ: Քննարկվել են Լեհաստանի հետ համագործակցության հարցեր, մասնավորապես, լեռնահանքային արդյունաբերության ոլորտում: Անդրադարձ է եղել նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորություններին:

Լեհ դիվանագետն ու մարզպետը ջրագիծ բացեցին Շիկահող գյուղում,որի շինարարությունն իրականացվել էր լեհական զարգացման աջակցության ծրագրի շրջանակներում: Նախագիծը ֆինանսավորել է Լեհաստանի կառավարությունը: