19 նոյեմբերի 2010 - 21:31 AMT
Արցախի նախագահը կհանդիպի Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանի հետ

ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը կհանդիպի Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Փոլ Քրեքորյանի հասարակայնության հետ կապի պատասխանատու Ջերեմի Օբերթսեյնը, հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ կփոխանակեն մի շարք հարցերի շուրջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ` «Հայաստան» Համահայկական հիմնադրամի կողմից անցկացվող ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով: