20 նոյեմբերի 2010 - 13:37 AMT
ԼՂՀ ՊԲ առաջնային բնագծում տեղի է ունեցել մահվան ելքով արտակարգ միջադեպ

Նոյեմբերի 19-ին ժամը 24.00-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի է ունեցել մահվան ելքով արտակարգ միջադեպ:

Ինչպես հայտնում է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը, կան զոհեր և վիրավորներ: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: