20 նոյեմբերի 2010 - 13:56 AMT
Ղարաբաղում տեղի ունեցած զորավարժությունները Երևանի համարժեք պատասխանն էին Բաքվի ռազմաշունչ հայտարարություններին

Վերջերս զորավարժությունների անցկացումը Ղարաբաղում Հայաստանի համարժեք պատասխանն է Բաքվի ռազմաշունչ հայտարարություններին: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը, զորավարժությունները ցույց տվեցին հայկական բանակի մարտունակությունն ու ուժը, որը պատրաստ է ցանկացած պահի կատարել իր առջև դրված խնդիրները: