20 նոյեմբերի 2010 - 16:42 AMT
Երևանում բացվել է նկարչուհի Մարինա Ղազարյանի նկարների ցուցահանդեսը

Երևանում նոյեմբերի 19-ին բացվել է վրացահայ նկարչուհի Մարինա Ղազարյանի «Ենթագիտակցություն» անվանումով աշխատանքների ցուցահանդեսը: «Սա իմ առաջին ցուցահանդեսն է և ինձ համար շատ կարևոր է այն անցկացնել հայրենիքում»,- ասել է նկարչուհին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:

Նկարչուհու խոսքերով, իր աշխատանքներում նա փորձում է մարդկանց հաղորդել այն, ինչ տեսնում և զգում է: «Հնարավոր է` մարդիկ իմ աշխատանքներում իրենց աշխարհընկալմանը մոտ և հարազատ բան գտնեն»,- ասել է նա: