20 նոյեմբերի 2010 - 18:33 AMT
2011-ի մայիսին ԱՊՀ երկրները նոր պայմանագրեր կստորագրեն ազատ առևտրի գոտու մասին

Այսօրվա դրությամբ ԱՊՀ անդամ-երկրների միջև գործում է համաձայնություն ազատ առևտրի գոտու մասին, բայց բանակցություններ են ընթանում այն մասին, որպեսզի երկկողմանի համաձայնությունները վերածվեն պայմանագրերի, որոնք վերաբերվելու են միասնական տնտեսական գոտուն: Այդ մասին Սանկտ Պետերբուրգում լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ անհրաժեշտ է պարզաբանել նոր մեխանիզմները` հաշվի առնելով փոխադարձ շահերը: Դա նշանակում է, որ երկրները պետք է ապրանքների և ծառայությունների ցուցակ ունենան, որոնք նրանց համար առաջնային նշանակություն ունեն: Հատուկ ստեղծված աշխատանքային խումբը շարունակելու է աշխատանքն այս ուղղությամբ մինչև 2011-ի մայիսը:

«Ենթադրվում է, որ մայիսի ընթացքում երկրները նոր պայմանագրեր կստորագրեն ԱՊՀ երկրների միջև ազատ առևտրի գոտու մասին»,- նշել է վարչապետը: