22 նոյեմբերի 2010 - 11:37 AMT
ՀՀ ՊՆ տեսչական խումբը կայցելի Թուրքիայի ԶՈւ զորամասեր

Նոյեմբերի 22-ին Թուրքիայի Հանրապետություն մեկնեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեսչական խումբը` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում տեսչություն անցկացնելու նպատակով: Տեսչությունը նպատակ է հետապնդում հայտարարված վայրում` Բայազետ քաղաքում տեղակայված զորամասում, ստուգել ԵՍԶՈՒ պայմանագրով սահմանված սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակական սահմանափակումների պահպանումը:

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, սա հայկական տեսչական խմբի երկրորդ այցն է Թուրքիա: 2010թ. մարտին հայկական տեսչություն է անցկացվել 1999 թվականի Վիեննայի Փաստաթղթի շրջանակներում և ներառել է ստուգումներ Սարիղամիշում, Ղարսում, Արդահանում ու Իգդիրում տեղակայված զորամասերում: Վիեննայի փաստաթղթին հակասող փաստեր չեն գրանցվել: