22 նոյեմբերի 2010 - 12:38 AMT
ԿԽՄԿ ներկայացուցիչները Հայաստանում այցելել են ադրբեջանցի երկու գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները նոյեմբերի 18-ին Հայաստանում այցելել են երկու ադրբեջանցի գերիների: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ երևանյան ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը: Նրա խոսքերով, գերիները կապ են պահպանում իրենց ընտանիքների հետ:

ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթացել են գերիներին պահելու պայմանների և նրանց առողջական վիճակի հետ: