22 նոյեմբերի 2010 - 13:16 AMT
Ղարաբաղյան հակամարտության մասին նոր փաստաթղթի ստորագրումը հնարավոր կդառնա միայն բանակցություններում Արցախի մասնակցության դեպքում

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերով մշտական հաձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Արտակ Դավթյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է լրագրողների հետ: Նա, խոսելով այն մասին, որ ՀՀ նախագահը հրաժարվել է մասնակցել Լիսաբանում ՆԱՏՕ գագաթնաժողովին, նշել է, որ Ադրբեջանը բաց չի թողնում հնարավորությունն իր գաղափարախոսւթյունը տարածելու համար: «Այն բանից հետո, երբ Սարգսյանը հրաժարվեց մասնակցել գագաթնաժողովին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Դաշինքը դեր չի կատարում ղարաբաղյան հակամարտության լուծման գործում»,- ասել է Դավթյանը:

Նրա խոսքերով, Ադրբեջանի նախագահն իրականում դասալիք է, որն անգամ վառոդի հոտ չի առել և ոչ մի բանով չի օգնել իր երկրին. «Ալիևը միայն սպառնում է հարցի լուծման ռազմական ուղիով, և դա նրա բարդույթների դրսևորումն է»:

Դավթյանը համոզված է, որ ԵԱՀԿ գագաթնաժողովում նոր փաստաթուղթ չի ստորագրվի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: «Միայն երբ Ղարաբաղը մասնակցի բանակցային գործընթացին որպես ինքնուրույն կողմ, այդ ժամանակ հնարավոր կդառնա նոր փաստաթղթի ստորագրումը»,- ասել է նա: