22 նոյեմբերի 2010 - 13:18 AMT
Ձյուդոյի Գրան պրիում Հայաստանը կներկայացնեն երեք մարզիկներ

Նոյեմբերի 22-ին Աբու Դաբիում (ԱՄԷ) մեկնարկում է ձյուդոյի Գրան պրին: Գրան պրին վարկանիշային է, և նրանում խաղարկվում են Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար և ավարտվելու է նոյեմբերի 24-ին:

Հայաստանն այս կարևոր մրցաշարում ներկայացնում են երեք ձյուդոիստներ. 2009-ի ԱԱ բրոնզե մեդալակիր Հովհաննես Դավթյանը (60 ք /կ), 2010-ի աշխարհի գավաթակիր Արմեն Նազարյանը (66 ք /կ) և Համբարձում Տոնոյանը (66 ք /կ):

Մինչ այդ, ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի առաջարկով ռումինացի մասնագետ Կոնստանտին Բոգդանը նշանակվել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ, իսկ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը դարձել է Ադրիան Կրիոտուրուն: