22 նոյեմբերի 2010 - 14:44 AMT
Ռուսաստանում Երիտասարդ հայ կատարողների առաջին փառատոնն ունեցավ երկու հաղթող

Նոյեմբերի 7-ին Մոսկվայի արվեստների տանը տեղի ունեցավ երիտասարդ հայ կատարղների Առաջին ամենամյա Հայրենիք փառատոնը: Փառատոնի գլխավոր խնդիրն էր բազմադարյա հայ ազգային մշակույթի պահպանումը և նոր տաղանդների բացահայտումը:

Երիտասարդ կատարողներից յուրաքանչյուրը կատարում էր երկու երգ` հայերեն լեզվով երգ առաջին փուլում և արտասահմանյան երգ երկրորդ փուլում:

Ռուսաստանում Երիտասարդ հայ կատարողների առաջին փառատոնն ունեցավ երկու հաղթող: Փառատոնի հաղթողները դարձան փառատոնի միակ զույգը` Արթուր Մանուկյանը և Տաթևիկ Առաքելյանը, և ամենաերիտասարդ մասնակիցը` Աննա Խաչիյանը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Լիաննա Արոյանը: