22 նոյեմբերի 2010 - 16:17 AMT
ՆԱՏՕ-ն այն գործընկերը, չէ, որի վրա Հայաստանը կարող է հույս դնել

ՆԱՏՕ-ն այն գործընկերը, չէ, որի վրա Հայաստանը կարող է հույս դնել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սահմանադրական իրավունքի միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը: Ըստ նրա, Հայաստանի ղեկավարությունն առաձնակի հույսեր չպետք է կապի ՆԱՏՕ-ի հետ: «Մենք չպետք է երես թեքենք Ռուսաստանից: Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ չի տեղավորվում Հարավային Կովկասում Մոսկվայի շահերի համատեքստում,»,-ասել է Բաբուխանյանը: