22 նոյեմբերի 2010 - 16:28 AMT
Խախտվել է հայ-թուրքական պետական սահմանը

Նոյեմբերի 21-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն է ստացել հայ-թուրքական պետական սահմանի ՌԴ ԴԱԾ ՍՎ-ի 13-րդ սահմանապահ ուղեկալի տեղամասում սահմանի խախտման վերաբերյալ: Նույն օրը, ՀՀ ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սուրենավան համայնքի մոտակայքում թվով 7 հոգի սահմանախախտները հայտնաբերվել և ձերբակալվել են:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը, փաստի առիթով ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 329-րդ (ապօրինի սահմանի հատում) հոդվածի հատկանիշներով: