22 նոյեմբերի 2010 - 16:34 AMT
Մաքսային միությունն ու Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիան կբանակցեն առևտրի ազատ գոտու ստեղծման շուրջ

Նոյեմբերի 23-ին Ժնևում տեղի կունենա Մաքսային միության (ՄՄ) ու Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի (ԱԱԵԱ) առևտրի ազատ գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի պաշտոնական արարողությունը: Այդ մասին ասվում է Ղազախստանի տնտեսական զարգացման ու առևտրի նախարարության մամլո ծառայությունը:

Որպես նախաձեռնող հանդես է գալիս Ռուսաստանը: Ակնկալվում է, որ կողմերը պայմանավորվածության կհասնեն առևտրի, ծառայությունների, ներդրումների, մրցունակության և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտներում: