22 նոյեմբերի 2010 - 16:46 AMT
Հայկ Բաբուխանյանը կոչ է անում Հայաստանի ԱԱԾ-ին զբաղվել էմոներով

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը պետք է քայլեր ձեռնարկի, կանխելու համար էմոների գործողությունները մեր երկրում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սահմանդրական իրավունքի միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը: Ըստ նրա, էմոների շարժումը հայտնվել և տարածվում է Հայաստանում օտարերկրյա ուժերի աջակցությամբ և վնասում է երիտասարդների դաստիարակությանը ազգային-հայրենասիրական ոգով: