22 նոյեմբերի 2010 - 17:55 AMT
Ամերիաբանկը դարձավ բանկերի միջև մինի-ֆուտբոլի մրցաշարի հաղթողը

«Մենք մեր մասին» ամսագիրն ու banker.am ֆինանսաբանկային պորտալը հոկտեմբերի 16-ից նոյեմբերի 20-ը ֆուտբոլի մրցաշար են անցկացրել Հայաստանի բանկերի, ունիվերսալ վարկային կազմակերպությունների ու ապահովագրական ընկերությունների միջև:

9-րդ մրցաշարի հաղթողը դարձավ Ամերիաբանկի թիմը, որը եզրափակչում ոչ ոքի խաղաց ԿԲ թիմի հետ: Հաղթողը որոշվեց 11-մետրանոցների արդյունքում, որտեղ ավելի ուժեղ եղան Ամերիաբանկի աշխատակիցները: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին ՀՀ Կենտրոնական բանկն ու ՎՏԲ Հայաստան բանկը: