22 նոյեմբերի 2010 - 18:09 AMT
Զոհված ազատամարտիկների ընտանիքներին անհատույց սեփականության իրավունքով հողամաս չեն տրամադրում

Վերջերս «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը զոհված ազատամարտիկների ընտանիքներին մերժում է անհատույց սեփականության իրավունքով տրամադրել հողամաս` պատճառաբանելով, որ դա կատարվում է միայն հողի սեփականաշնորհում իրականացրած համայնքներում, իսկ Երեւանն այդպիսի համայնք չէ:

Ինչպես հայտնում է »Ժառանգություն» կուսակցության լրատվության ծառայությունը, վերոնշյալի առնչությամբ պատգամավորը նամակ է ուղարկել Երեւանի քաղաքապետին` խնդրելով տրամադրել տեղեկատվություն ստորեւ նշված հարցերի վերաբերյալ.ինչո՞ւ իրավահաջորդության կարգով Երեւան համայնքին չեն անցել սեփականաշնորհման հետ կապված իրավունքները եւ պարտականությունները, որոնք բխում են նախկին համայնքների կարգավիճակից ե՞րբ է պատրաստվում Երեւանի համայնքը իրականացնել հողի սեփականաշնորհում: