22 նոյեմբերի 2010 - 18:54 AMT
ՏՄՊՊՀ-ն ուշադիր հետևում է սննդամթերքի գների միտումնավոր բարձրացմանը

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) դիտարկում է երկրում պանրի գների բարձրացման մի քանի պատճառ, բայց մինչև ստուգումների ավարտը դրանք հրապարակելն իմաստ չունի: Նոյեմբերի 22-ին Ծաղկաձորում լրագրողներին հայտնել է Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ղեկավար Արտակ Շաբոյանը: «Հարավային Կովկասի մասնավոր հատվածի խթանումը» ծրագրի շրջանակերում ՏՄՊՊՀ-ն GTZ-ի հետ հայկական ԶԼՄ-ների համար կազմակերպել էր սեմինար «Տնտեսական մրցակցության խնդիրների լուսաբանում» թեմայով:

«Մենք հետազոտություններ և ստուգումներ ենք անցկացնում` կապված պանրի գների բարձրացման հետ, որից հետո արդյունքները ներկայացնելու ենք հանրությանը»,- ասել է Շաբոյանը:

Ինչ վերաբերվում է սննդամթերքի գների նախատոնական բարձրացմանը, Արտակ Շաբոյանը հաղորդել է, որ խոշոր շուկաները գտնվում են ՏՄՊՊՀ ուշադրության տակ, և չարաշահումներ բացահայտելու դեպքում կձեռնարկվեն միջոցներ: