22 նոյեմբերի 2010 - 19:04 AMT
ՀՀ վարչապետը ՀԲ պատվիրակության հետ քննարկեց Հայաստանի սոցիալական քաղաքականության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 22-ին ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակության ներկայացուցիչներին` Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Ջին-Միշել Հափիի գլխավորությամբ։

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, խորհրդակցության ընթացքումքննարկվելեն Հայաստանի սոցիալական քաղաքականության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։