22 նոյեմբերի 2010 - 19:05 AMT
Ավարտվել են Սեւանի թունելի երթեւեկության անվտանգությունը բարելավելու նպատակով իրականացվող շինարարական աշխատանքները

Արդեն ավարտվել են Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական ավտոճանապարհի վրա գտնվեղ Սեւանի թունելի երթեւեկության անվտանգությունը բարելավելու նպատակով նոյեմբերի 18-22-ը իրականացվող շինարարական աշխատանքները:

Ինչպես ասվում է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարության մամլո հաղորդագրության մեջ, արդյունքում, երթեւեկության բաժանման գոտում տեղադրվել են լուսանրադարձիչներ, անվտանգության ապահովման նպատակով թունելն ամբողջությամբ տեսանելի եւ վերահսկելի դարձնելու համար տեղադրվել են եւ գործում են 14 տեսախցիկներ, որոնց տեսանյութերը պարբերաբար կվերլուծվեն եւ անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն համապատասխան մարմիններին: