22 նոյեմբերի 2010 - 19:21 AMT
Կիպրոսյան «Արարատը» ՈՒԵՖԱ ֆուտզալի Գավաթի էլիտար փուլի շրջանակներում պարտություն կրեց ադրբեջանական «Արազից»

Նոյեմբերի 22-ին Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկեցին ՈՒԵՖԱ ֆուտզալի Գավաթի էլիտար փուլի «B» խմբի հանդիպումները: Նույն օրը կիպրոսյան «Արարատը» ՈՒԵՖԱ ֆուտզալի Գավաթի էլիտար փուլի շրջանակներում հանդիպեց ադրբեջանական «Արազ» ակումբի հետ և 1:2 հաշվով պարտություն կրեց:

Առաջինը հաշիվը բացեցին կիպրոսցիները: 16-րդ րոպեին Զոլտան Միխալին «Արարատն» առաջ մղեց: Երկրորդ խաղակեսի 29-րդ րոպեին Անդերսոնը, իսկ չորս րոպե անց Ֆելիպեն մեկական գոլ հարվածեցին և հաղթանակ բերեցին «Արազին», հաղորդում է 1news.az-ը: