23 նոյեմբերի 2010 - 14:49 AMT
Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ում ակնհայտ է ու զգալի, գտնում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը

Թուրքիան գոհ է Լիսաբոնի գագաթնաժողովի արդյունքներից ՀՀՊ համակարգի հարցում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: «Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր երկրներից է: Որոշումների կայացման մեխանիզմի հարցում Թուրքիայի դերն ակնհայտ է ու զգալի, Թուրքիան իրավասու է հրամանատարության համակարգի հարցում»,-ասել է Դավութօղլուն:

Միևնույն ժամանակ, Թուրքիան, խաղաղության ու համագործակցության սկզբունքների շրաջանակում շարունակում է մեխանիզմներ ստեղծել բարձր ռազմավարական համագործակցության առումով: Իրաքից, Սիրիայից, Հունաստանից ու Ռուսաստանից հետո, Թուրքիան համատեղ կառավարական խորհրդակցություն կանցկացնի Եգիպտոսի հետ, գրում է TRT-russian-ը: