23 նոյեմբերի 2010 - 15:19 AMT
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին դեկտեմբերին կայցելի Թուրքիա

Նիկոլյա Սարկոզին, որը հաճախ Անկարայի ոչ միանշանակ արձագանքն է առաջացնում Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու բանակցային գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով, դեկտեմբերին այցելելու է Անկարա:

Սարկոզիի այցը Թուրքիա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցից հետո կարևոր քայլ է ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին, գրում է TRT-Russian-ը: