23 նոյեմբերի 2010 - 16:02 AMT
Երևանում քննարկել են ՀՀ միասնական արտաքին քաղաքականության իրականացման հարցեր

Նոյեմբերի 23-ին ԱԳՆ-ում անցկացվեց հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին ԱԳ նախարարի տեղակալներ Սերգեյ Մանասարյանն ու Կարինե Ղազինյանը եւ ՀՀ գործադիր իշխանության մարմինների արտաքին կապերի պատասխանատուները:

Խորհրդակցությանն անդրադարձ կատարվեց ՀՀ արտաքին քաղաքական բնագավառի վերջին զարգացումներին, քննարկվեցին Հայաստանի միասնական արտաքին քաղաքականության իրականացմանը, գերատեսչությունների արտաքին կապերի համակարգմանն առնչվող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: