23 նոյեմբերի 2010 - 16:41 AMT
Թուրքիայի կառավարությանն է ներկայացվել նոր «Կարմիր գիրքը»

«Կարմիր գիրք» անվանումը կրող Թուրքիայի ազգային անվտանգության ռազմավարության նոր խմբագրությունը ներկայացվել է Թուրքիայի կառավարության անդամներին: «Կարմիր գիրքը» չի վերանայվել 2005թ. ի վեր: «Ռեակցիոն ուժեր» ձևակերպումը, որը կար նախորդ տարբերակում, նոր խմբագրության մեջ չկա: Կառավարության մամլո քարտուղար Ջեմիլ Չիչեկը հայտարարել է, որ այն ձևակերպումները, որոնք չեն կարող իրավաբանական սահմանում ունենալ կամ կարող են հանգեցնել կարծիքների ու մեղադրանքների բևեռացմանը, չեն ընդգրկվել «Կարմիր գրքի» նոր խմբագրության մեջ, գրում է թուրքական Zaman թերթը: