23 նոյեմբերի 2010 - 16:46 AMT
Վաշինգտոնում հեռարձակումն է սկսել ադրբեջանական ռադիոժամը

Նոյեմբերի 21-ին Վաշինգտոնում 5 մլն լսարան ունեցող New World Radio -ի հաճախականության վրա հեռարձակումն է սկսել ադրբեջանական ռադիոժամը: Ինչպես հաղորդում է ԱզերԹաջը, Վաշինգտոնում գործող այսպես կոչված «Ղարաբաղյան ճակատի» հաղորդման առաջին կես ժամը կհեռարձակվի անգլերեն լեզվով, մնացածը՝ ադրբեջաներեն: Նպատակն է՝ ներկայացնել Ղարաբաղի խնդիրը ադրբեջանական մեկնաբանությամբ: