Թուրքիան արատավոր շրջան է մուտք գործում, որը կոչնչացնի նրան, և դա կանի ամերիկյան ՀՀՊ համակարգի տեղակայումը: Այդ մասին հայտնել է թուրք փորձագետ Բանու Ավարը: Նրա խոսքով, ԱՄՆ-ն տնօրինում է Թուրքիայի ու Չինաստանի միջև գտնվող էներգետիկ աղբյուրների մեծամասնությանը: «Հենց այդ պատճառով ամերիկացիները ներխուժեցին Իրաք և Աֆղանստան: Իսկ այժմ ԱՄՆ-ն հակահրթիռային պաշտպանության համակարգի օգնությամբ ներխուժում է Թուրքիա»,- նշել է նա:
Ավարը հիշեցրել է, որ ամերիկյան Patriot հրթիռների հեռահարությունը 15-45 կմ է: «2011 թվականին տեղի կունենան իրադարձություններ, որոնցով փորձ կկատարվի պառակտելու և բաժանելու Թուրքիան»,- ընդգծել է նա, գրում է թուրքական Posta թերթը: