23 նոյեմբերի 2010 - 17:42 AMT
Թուրքիայի ԱԳՆ. Հայ զինվորականների այցը Թուրքիա ընդունված կարգ է ԵԱՀԿ-ում

Նոյեմբերի 22-ին տեսչական այցով Թուրքիա է մեկնել ՀՀ ՊՆ տեսչական խումբը Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի շրջանակներում:

«Սույն պայմանագրով կարևորվում է թափանցիկությունը և այդ պատճառով տեսչություն է անցկացվում: «Ինչպես հայ սպաներն են այցելում Թուրքիա, այնպես էլ մեր զինծառայողներն են տեսչական այցով լինում Հայաստանում: Դա ընդունված կարգ է ԵԱՀԿ անդամ երկրների միջև»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ: