23 նոյեմբերի 2010 - 17:48 AMT
Եկատերինբուրգում հաջողվեց խուսափել հայկական Սբ Կարապետ եկեղեցու հրդեհումից

Եկատերինբուրգի հայկական Սբ Կարապետ եկեղեցուն հրկիզում էր սպառնում: Նոյեմբերի 23-ին ժամը 14:00-ին այրվում էին Բելինսկու փողոցի վրայի հայկական եկեղեցուն պատկանող կենցաղային տարածքները: Հրդեհի ընդհանուր տարածքը կազմել է մոտ 30 քմ: Պատահարի վայր է մեկնել երեք միավոր տեխնիկա: Կրակը տեղայնացվել է մոտ կես ժամից: Հրդեհման պատճառները պարզվում են:

Ինչպես հայտնել են «Անի-Հայաստան» հայ համայնքում, եկեղեցին չի տուժել, հաղորդում է ԱՊԻ լրատվական գործակալությունը: