23 նոյեմբերի 2010 - 18:33 AMT
Հայաստանում կքննարկեն ազգային դպրոցում ռուսաց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկան

Նոյեմբերի 24-ին Երևանում կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթիայի երկրների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների Առաջին միջազգային գիտագործնական համաժողովը «Ազգային հանրակրթական դպրոցում ռուսաց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկայում ժամանակակից ուղղությունները» թեմայով, հաղորդում է Հայաստանում ԱՊՀ գործերով դաշնային գործակալության ներկայացուցչությունը:

Համաժողովին կմասնակցեն ավելի քան 30 ուսուցիչներ:

Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանում «Ռոսհամագործակցության» դաշնային գործակալության ներկայացուցչության Ռուսաց լեզվի ուսումնամեթոդական ռուսական կենտրոնը, Ռուսագետների հայկական ասոցիացիան, Ռուսական բուհերի շրջանավարտների միությունը ՀՀ-ում, ՌԴ դեսպանատան հովանու ներքո: