23 նոյեմբերի 2010 - 18:44 AMT
Նոյեմբերի 23-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 361.87 դրամ

Նոյեմբերի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,895 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 362 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 362 դրամ:

Ընդ որում, նոյեմբերի 23-ին ԱՄՆ 1 դոլարիմիջին կշռված փոխարժեքը կազմել է 361.87 դրամ` նոյեմբերի 22-ի համեմատ ավելանալով 0.82 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 497.03 դրամ է` ավելանալով 2.46 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.02 կետով` կազմելով 11.68 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: