23 նոյեմբերի 2010 - 18:53 AMT
«Ամերիաբանկը» կառուցվածքային ավանդի նոր պայմաններ է առաջարկում

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն 100 տարվա պատմության կապակցությամբ շարունակում է 100 անակնկալների շարքը և այս անգամ անցկացնում է կառուցվածքային ավանդի հատուկ ակցիա:

Ինչպես նշվում է «Ամերիաբանկի» մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ակցիայի շրջանակներում ֆիզիկական անձ հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում ներդնել ավանդ Ամերիաբանկում, որը համարժեք է ամերիկյան «Դոու Ջոնս» բորսայական ինդեքսում ներդրումներին` առանց կորստի ռիսկի:

Ավելին, մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկն» առաջարկում է կառուցվածքային ավանդի նոր, առանձնահատուկ պայմաններ` ակտիվ ` «Դոու Ջոնսի» ինդեքս, ավանդինվազագույն գումարըը` 10 000 $, միջոցների վերադարձման երաշխիքը` 100%, մասնակցության գործակիցը` 100%, մարման ամսաթիվը` 2011 թվականի դեկտեմբերի 30-ը:

«Ամերիաբանկի» կողմից դեռևս 2010թ. ապրիլ ամսից առաջարկված կառուցվածքային ավանդն առաջին անգամ Հայաստանում ավանդատուին հնարավորություն ընձեռեց դուրս գալ միջազգային ֆինանսական շուկաներ և գումարներ վաստակել նավթի, ոսկու,«Դոու-Ջոնսի» ինդեքսիև այլ ակտիվների գների փոփոխությունից, առանց ներդրված գումարները կորցնելու ռիսկի: