23 նոյեմբերի 2010 - 19:15 AMT
Ադրբեջանում Իտալիայի դեսպանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ առաջընթացի հույս ունի

«Հուսով եմ, որ Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առաջընթաց կարձանագրվի»,- հայտնել է Ադրբեջանում Իտալիայի դեսպան Մարիո Բալդին: Նշելով, որ ՆԱՏՕ-ն չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, դեսպանը հիշեցրել է, որ այդ առաքելությունը կատարում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Մինսկի խումբն այդ առաքելությունը կատարում է արդեն 16 տարի: Գործընթացի մեջ ներգրավված են այնպիսի գերտերություններ, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Ռուսաստանը: Հակամարտության կարգավորման համար հարկավոր է ճիշտ որոշում ընդունել` հիմնված միջազգային իրավական սկզբունքների և նորմերի վրա»,- ասել է Իտալիայի դիվանագետը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: