23 նոյեմբերի 2010 - 20:05 AMT
Հասկանալու համար Թուրքիայի վերաբերմունքը հայերի հանդեպ, հարկավոր է պատկերացնել ժամանակակից ամերիկյան պատմությունը հնդկացիների աչքերով

Հասկանալու համար Թուրքիայի վերաբերմունքը հայերի հանդեպ, հարկավոր է պատկերացնել ժամանակակից ամերիկյան պատմությունը հնդկացիների աչքերով, որոնք դեռևս 19-րդ դարում են գտնվում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Գովաբանության օրվա շեմին: Ըստ նրա, այսօրվա Ամերիկան փորձում է նրանց որակել որպես պոտենցիալ սպառնալիք և ձգտում է մերժել ու արդարացնել ցեղասպանությունը, որ կատարվել է երկրի բնիկների հանդեպ: «Ամերիկացիները պահանջում են հնդկացիների հանդեպ առավել խիստ սահմանափակումներ կիրառել և շրջափակել պահպանված ցեղերը: Դրանում նրանք ոչնչով չեն տարբերվում թուրքական կառավարությունից»,-ասել է Համաբարյանը՝ հավելելով, որ թուրքական լոբբին չի հրաժարավում բնիկ ամերիկացիների հետ հակահայկական լոբբի ստեղծելու ջանքերից»: