23 նոյեմբերի 2010 - 20:12 AMT
2013 թվականին ԵԱՀԿ-ում նախագահությունը կանցնի Ուկրաինային

2013 թվականին ԵԱՀԿ-ում նախագահությունը կանցնի Ուկրաինային: Այդ մասին որոշումն ընդունվեց նոյեմբերի 23-ին` կազմակերպության 56 երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ: Աստանայում կայանալիք գագաթաժողովում նախագահությունը Ղազախստանից կանցնի Լիտվային, 2012 թվականին ԵԱՀԿ նախագահը կլինի Իռլանդիան, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը: