24 նոյեմբերի 2010 - 11:43 AMT
Հովիկ Աբրահամյան. Հայ-սիրիական բարեկամությունը քրիստոնյա և մահմեդական քաղաքակրթությունների երկխոսության լավագույն դրսևորումն է

Նոյեմբերի 23-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը Սիրիա կատարած եռօրյա այցի շրջանակներում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Աբրահամյանը նշեց, որ Սիրիայի ժողովրդի եղբայրական վերաբերմունքի շնորհիվ դուք կարողացել եք պահպանել հարուստ ազգային կյանքն ու մշակույթը: ԱԺ նախագահի խոսքով, հայ-սիրիական բարեկամությունը, Սիրիայում հայկական ծաղկուն համայնքի ներկայությունը քրիստոնյա և մահմեդական քաղաքակրթությունների երկխոսության ու փոխադարձ հարստացման լավագույն դրսևորումներից են: Նա նշեց, որ դրանք վկայում են, որ երկու ժողովուրդներն իրենց շփումներում առաջին հերթին գնահատել են հոգևոր ու մարդկային արժեքները և վայելել փոխադարձ հարգանքը, հաղորդում է ՀՀ խորհրդարանի հասարակայնության հետ կապի ծառայությունը: