24 նոյեմբերի 2010 - 12:31 AMT
Վանիկ Ավետիսյանը դարձավ մինչև 23տ ծանրամարտի ԵԱ բրոնզե մեդալակիր

Լիմասոլում (Կիպրոս) մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նոյեմբերի 23-ին Հայաստանին հավաքականին բրոնզե մեդալ բերեց Վանիկ Ավետիսյանը (69 ք/կ):

Նա «պոկում» վարժությունում օգտագործեց միայն մեկ փորձը և բարձրացրեց 135 կգ ծանրաձողը, «հրում» վարժությունում նա բարձրացրեց 165 կգ և 300 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Դավիթ Մուրադյանը 295 կգ-ով զբաղեցրեց 4-րդ տեղը: Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ Օլեգ Շենը (Ռուսաստան) 328 կգ-ով:

Զորիկ Պողոսյանը, որը նույն քաշային կարգում հանդես եկավ պատանիների շարքում, 293 կգ-ով զբաղեցրեց 7-րդ տեղը:

Նոյեմբերի 24-ին հայ ծանրորդներից հանդես կգան Քրիստինե Պետրոսյանը (63 ք/կ), Արայիկ Միրզոյանը և Աղասի Աղասյանը (երկուսն էլ 77 ք /կ):