24 նոյեմբերի 2010 - 13:02 AMT
Հայաստանից Վրաստան նամակները հասնում են Ուկրաինայի տարածքով, իսկ Թուրքիա՝ Եվրոպայի տարածքով

Հայաստանից Վրաստան ուղարկված նամակները հասնում են Ուկրաինայի տարածքով, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը: Ըստ նրա, ավիաչվերթերը դեպի Վրաստան անկանոն բնույթ են կրում, իսկ հատուկ տրանսպորտ հատկացնել նամակների առաքման համար անիմաստ է՝ դրանց քիչ քանակի պատճառով:

Միևնույն ժամանակ Թուրքիա հասցեագրված նամակները առաքվում են եվրոպական երկրների տարածքով, իսկ Իրան՝ անմիջապես Հայաստանից: Չնայած նրան, որ նամակները տեղափոխվում են տարանցիկ ճանապարհով, նրանց ճանապարհին գտնվելու ժամկետը դուրս չի գալիս չափանիշների շրջանակներից: