Նոյեմբերի 24-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Վերին պալատում տեղի կունենա «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ, ՀՀ քաղաքացի Բայադյանի գործի լսումը:
Մի քանի ամիս առաջ գործը լսվել է ՄԻԵԴ Ստորին պալատում: Եվրոպական դատարանը ճանաչել է, որ զինծառայությունից խուսափելու համար պրն. Բայադյանին դատապարտելը համապատասխանում է Մարդու իրավունքների և հիմնարար սկզբունքների պաշտպանության մասին կոնվենցիայի պահանջներին: