24 նոյեմբերի 2010 - 13:15 AMT
Արթուր Աբրահամը և Կարլ Ֆրոչը մենամարտից առաջ «հաճոյախոսություններ» են փոխանակել

Արթուր Աբրահամը և Կարլ Ֆրոչը մենամարտից առաջ, որը կայանալու է նոյեմբերի 27-ին Հելսինկիում, սպառնալիքներ են փոխանակել:

Ֆրոչն ասել է, որ Աբրահամը միայն պաշտպանվելու է և չի կարող ոչնչով աչքի ընկնել. «Ես ավելի արագաշարժ կլինեմ և դրա շնորհիվ հաղթանակ կտանեմ միավորներով»:

Բրիտանացի բռնցքամարտիկի ընկերուհի Ռեյչլ Կորդինգլին իր հերթին նշել է, որ Աբրահամը «գաճաճ է և նրա փեսացուն կարող է տեղը դնել «փոքրիկ արքային»:

Աբրահամը նման քննադատությանը պատասխանել է ժպիտով և ասել. «Ֆրոչը վիրավորել է ինձ և իմ թիմին: Շաբաթ օրը ես կպատժեմ նրան դրա համար: Մենամարտը մեծ պայքար կլինի երկու մարտիկների միջև: Ես չեմ կարող համբերել, թե երբ եմ Ֆրոչին ստիպելու վճարել այն ողջ աղբի համար, որը նա ասել է մամուլում»,- Աբրահամի խոսքերը հաղորդում է fightnews.com-ը:

Նոյեմբերի 24-ին կայանալու է բռնցքամարտիկների եզրափակիչ մամլո ասուլիսը: