24 նոյեմբերի 2010 - 14:54 AMT
Հայ երկրպագուները կկարողանան վայելել Պլասիդո Դոմինգոյի կատարումը 20-150 հազար դրամով

Աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգի տոմսերն արժեն 20-150 հազար դրամ: Համերգը տեղի կունենա Երևանում:

Համերգի կազմակերպիչն է «Երևանյան հեռանկարներ» փառատոնը:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնն անցնում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո՝ մշակույթի նախարարության աջակցությամբ: