24 նոյեմբերի 2010 - 15:27 AMT
Մհեր Ղազարյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար

ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մինասյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ Մհեր Ղազարյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։