24 նոյեմբերի 2010 - 16:29 AMT
ՍԾՏՀ ԱԳՆԽ գագաթնաժողովում Հայաստանը կներկայացնի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը

Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) ԱԳՆԽ հերթական նիստին, որը կանցնի Սալոնիկում նոյեմբերի 26-ին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: «Գագաթնաժողովում Հայաստանը հավանաբար կներկայացնի ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը»,-ասել է Բալայանը: