24 նոյեմբերի 2010 - 16:38 AMT
Պակիստանի նախագահը ներում է շնորհել մահապատժի դատապարտված քրիստոնյա կնոջը

Քրիստոնյա Ասիա Բիբին, որին նոյեմբերի 8-ին Պակիստանի Փենջաբ նահանգի դատարանը դատապարտել էր մահապատժի, նոյեմբերի 23-ին նախագահ Ազիֆ Ալի Զարդարը ներում է շնորհել նրան: Բիբին առաջին կինն է Պակիստանում, որին դատապարտել են մահապատժի սրբապղծության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ասիա Բիբին ձերբակալվել է 2009թ. հունիսին: Այն ժամանակ նա աշխատում էր մի ագարակում, որտեղ մահմեդական աշխատակցուհիները հրաժարվել են խմել նրա բերած ջուրը՝ հայտարարելով, որ քրիստոնյաի բերած ջուրը «մաքուր չէ» և այն խմել չի լինի: Բիբին նման հայտարարությունը վիրավորական է համարել, վիճաբանություն է տեղի ունեցել: Կանայք բողոքել են տեղի հոգևորական Կարի Սալիմին՝ասելով, թե Ասիա Բիբին լավ չի արտահայտվել մարգարե Մուհամեդի մասին: Սալիմը ոստիկանություն է հայտնել, որից հետո Բիբիին ձերբակալել են ու մեղադրել սրբապղծության մեջ: