24 նոյեմբերի 2010 - 17:43 AMT
Բեռլինում հակահայկական կարգախոսներ վանկարկող ադրբեջանցին տուգանվել է 900 եվրոյով

Գերմանիայում բնակվող ադրբեջանցի Հաբիբ Աբդուլաևը Բեռլինի դատարանի որոշմամբ տուգանվել է 900 եվրոյով: Ինչպես գրում է ադրբեջանական աղբյուրը` «Մեդիա ֆորում» կայքը, Հաբիբ Աբդուլաևը 2010-ի հունիսի 22-ին ձերբակալվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Բեռլին կատարած այցի ընթացքում հակահայկական կարգախոսներ վանկարկելու համար: «Ինձ ասացին, որ Գերմանիայի օրենքների համաձայն ես վիրավորել եմ Սերժ Սարգսյանին: Կազմել են արձանագրություն»,- «Մեդիա ֆորում»-ին տված հարցազրույցում ասել է Աբդուլաևը: