Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել գործարար և բարերար Ռեյ Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տպարանային գործի զարգացմանն առնչվող հարցեր:
Նույն օրը նախագահը հանդիպել է բարերար Հարութ Բրությանի հետ և նրա հետ քննարկել ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները:
Նոյեմբերի 24-ին Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել նաև ճանաչված սրտաբան Հարութ Մեսրոպյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության հեռանկարները:
Երկրի ղեկավարը կարևորել է Արցախին ըստ ամենայնի աջակցելու ամերիկահայ բարերարների պատրաստակամությունը` ընդգծելով, որ այդ համագործակցությունը օգտակար է և Սփյուռքի, և Հայրենիքի համար:
Հանդիպումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: