25 նոյեմբերի 2010 - 15:24 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Մոսկվայից կժամանեն Երևան

Նոյեմբերի 26-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ) կժամանեն Երևան: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, այցի շրջանակներում միջնորդները կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նոյեմբերի 24-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Մոսկվայում հանդիպել են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: